ԱՄՆ-ում հայտնաբերվել է 40 տարուց ավել լճի հատակին մնացած 2 ավտոմեքենա՝ 6 դիակի մնացորդներով
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում ոստիկանությունը հայտնաբերել է 40 տարուց ավել լճի հատակին մնացած երկու ավտոմեքենա՝ 6 դիակի մնացորդներով: Ինչպես հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքի վրա, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի` սեպտեմբերի 17-ին:
Ավտոմեքենաները հայտնաբերվել էին Օքլահոմայի արևմուտքում գտնվող Ֆոս լճի հատակին: Դրանցից մեկը, ենթադրաբար, պատկանում էր Սայեր քաղաքից մի պատանու: Ավտոմեքենան և նրա տիրոջը, ինչպես նաև նրա երկու ընկերներին վերջին անգամ տեսել են 1970 թվականի նոյեմբերին:
Երկրորդ ավտոմեքենան, ոստիկանության տվյալներով, կարող էր պատկանել Կանուտ քաղաքից մի ամուսնական զույգի, որը 1960-ականների սկզբներին անհետ կորել է:
Երկու մեքենաներում գտնվել են երեքական մարդ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)