«Բավարիայի» պաշտոնական կայքը լավագույնն է ՉԼ-ի մասնակից ակումբների շարքում
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի մասնակից ակումբների շարքում. տեղեկացնում է Departamento de Internet իսպանական ընկերությունը:
Մյունխենյան ակումբի կայքի առավելությունններից մեկը ադապտացված դիզայնն է, որը թուլ է տալիս կայք-էջից օգտվել տարբեր տեխնիկաների՝ նոութբուքերի, պլանշետների, սմարթֆոնների միջոցով:
Մադրիդի «Ռեալը» ցանկում 51 ձայնով զբաղեցրել է 26-դ տեղը, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 46 ձայնով 28-29-30 տեղերը կիսում է «Բազելի» և «Մարսելի» հետ:
Լավագույն կայքերի տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա) — 96 միավոր
2. «Արսենալ» (Լոնդոն, Անգլիա) — 95
3. «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա) — 94
4-5. «Բարսելոնա» (Բարսելոնա, Իսպանիա) — 89
4-5. «Մանչեսթեր Սիթի» (Մանչեսթեր, Անգլիա) — 89
6. ՊՍԺ (Փարիզ, Ֆրանսիա) — 88
7. «Յուվենտուս» (Թուրին, Իտալիա) — 83
8. «Բենֆիկա» (Լիսաբոն, Պորտուգալիա) — 79
9-10. «Մանչեսթեր Յունայթեդ» (Մանչեսթեր, Անգլիա) — 77
9-10. «Ռեալ Սոսյեդադ» (Սան Սեբաստիան, Իսպանիա) — 77


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում