ՈՒԵՖԱ-ն կողմ է աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու գաղափարին
Սպորտ
ՈւԵՖԱ-ի 54 անդամ պետությունները կողմ են աշխարհի 2022թ. առաջնությունը ձմռանն անցկացնելու գաղափարին. տեղեկացնում է BBC-ն:
«Մենք եկանք այն եզրահանգման, որ անհնար է աշխարհի առաջնությունն անցկացնել Քաթարում ամռանը: Առջևում դեռևս 9 տարի կա: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները պետք է բոլոր շահագրգիռ կողմերի հետ որոշում կայացնեն, որը կբավարարի բոլորին: Բավականին ժամանակ կա դա անելու համար: Հուսով եմ, որ արդյունքում կհաղթի ֆուտբոլը»,-նշել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում