Ինչն է միավորել «Վերվարածներ»-ի Համեստին և «Անծանոթը» սերիալի Անիին (ֆոտո, տեսանյութ)
Հասարակություն
Հոկտեմբերի 2-ին և 3-ին` ժամը 19:00-ին, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան (ըստ Դոնալդ Չերչիլի «Դեկորատորը» կատակերգության): Ներկայացման բեմադրող ռեժիսորը Միքայել Բագրազյանն է, պարերը` Նակա Միրզոյանի։
Դերերում` Տաթևիկ Գրիգորյան, Անի Բայաթյան և Արթուր Պետրոսյան:
Mediamall.am-ի այն հարցին, թե ինչի մասին է ներկայացումը, և որն է նրա նպատակը, ներկայացման բեմադրող ռեժիսոր Միքայել Բագրազյանը պատասխանեց. «Ինչպես փրկել իրավիճակը, երբ կնոջ դավաճանությունը բացահայտված է, իսկ նրա թշնամին սպառնում է ամեն ինչ պատմել նրա պահպանողական ամուսնուն։ Անգլուհին մոլորված է։ Ժամանակը կարճ է։ Ցայտնոտային իրավիճակում հայտնված կինը ստիպված օգնության է դիմում իր բնակարանը վերանորոգող դեկորատորին։ Թե ինչ է ստացվում այս ամենից, պետք է միայն տեսնել։
Իսկ թե ինչու կոմեդիա, դա նպատակային ընտրություն է, այո, խիստ նպատակյին։ Մենք կփորձենք ծիծաղով լիցքաթափել մեր հանդիսատեսին»,-իր խոսքն այսպես եզրափակեց ռեժիսորը:
Ձեզ ենք ներկայացնում փոքրիկ հատված ներկայացման փորձերից:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող