Բողոքող քաղաքացիները հանդիպում պահանջեցին և հանդիպեցին Տիգրան Սարգսյանի հետ
Քաղաքական
ՀՀԿ Գործադիր մարմնի գրեթե յուրաքանչյուր նիստից առաջ գրասենյակի դիմաց հավաքվում են քաղաքացիներ, ովքեր ինչ-ինչ հարցերի շուրջ բողոքներ ունեն: Այս անգամ գրասենյակի առջև էին հավաքվել Բյուզանդի փողոցի խաբված բնակիչները, ովքեր հանդիպում էին պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ցուցարարներն անգամ փակեցին շենքի հետևի մուտքը, քանի որ, ըստ սովորության, վարչապետը հետևի մուտքով է շենք մտնում:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերի սկզբին վարչապետը զրուցել էր բնակիչների հետ և խնդրին լուծում տալու նախապայմանով խոստացել հանդիպել նրանց հետ: Սակայն, ըստ բնակիչների, այդ հանդիպումը մինչ օրս տեղի չի ունեցել:
Քիչ առաջ բնակիչներին հաջողվեց հանդիպել վարչապետի հետ, ով կրկին խոստացավ ավելի ուշ կրկին հանդիպել և քննարկել առկա խնդիրը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող