Բաղդասարովը՝ Հովիկ Աբրահամյանի մասին. «Կուլիսային լուծումների հասնելու վարպետ է»
Հայկական Մամուլ
2009թ. մարտին՝ ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ անկեղծացած, այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովը, ի թիվս այլ թեմաների, քննարկել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կերպարը` որակելով նրան «կուլիսային լուծումների հասնելու վարպետ եւ հաջող միջնորդ իշխանական տարբեր խմբավորումների միջեւ ծագած անհաշտությունների ժամանակ»: Նույն զրույցի շրջանակներում Բաղդասարովը գնահատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հավասարակշռություն պահպանելու Հ. Աբրահամյանի ունակությունը: Ի դեպ, օլիգարխի համոզմամբ` ԱԺ-ում Աբրահամյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ վարչապետը ենթարկվում է պատգամավորների քննադատությանն ու ծաղրին:
Հետաքրքրական է, որ Պետդեպարտամենտին ուղղված բացատրագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը ԱԺ խոսնակին որակել է «չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը