«Բորուսիայի» դարպասապահը որակազրկվեց
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կայանալիք «Մարսելի» հետ հանդիպմանը:
Ֆուտբոլիստը մեկխաղյա որակազրկում է ստացել «Նապոլիի» հետ հանդիպմանը` վերջին հույսի խախտման պատճառով: ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն ֆուտբոլիստի գործողությունների մեջ պատճառ չի տեսնում` ավելի երկար ժամանակով որակազրկելու համար:
Հավանաբար, Վայդենֆելերին «Մարսելի» հետ խաղում կփոխարինի ավստրալացի դարպասապահ Լանգերակը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում