Ղազարյանը վատ խաղաց. «Շախտյորի» մարզիչ
Սպորտ
Եվրոպայի լիգայի մեկնարկային տուրում Կարագանդայի «Շախտյորի» պարտությունից հետո ակումբի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովն անդրադարձել է իր ֆուտբոլիստերի ցուցադրած խաղին:
«Մենք կարող եինք հաղթել խաղում, սակայն որոշ հանգամանքների պատճառով չկարողացանք, օրինակ` շատ վատ խաղաց Ֆինոնչենկոն: Նրան գովաբանեցինք և աստղ դարձրինք: Խիժնիչենկոն և Ղազարյանը նույնպես վատ խաղացին: Այս ամենին գումարած` Պորիվաևի հեռացումը: «Սելթիկի» հետ խաղում ոչ ոքի չէի կարող քննադատել, այն ժամանակ բոլորը ջանք չէին խնայում, իսկ այստեղ ամեն ինչ այլ է»,- մարզչի խոսքերը մեջբերում է vesti.kz-ը։
Հիշեցնենք, որ «Շախտյոր» - ՊԱՕԿ հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում