ՄՕԿ-ը զգուշացնում է ՖԻՖԱ-ին
Սպորտ
ՄՕԿ-ը ՖԻՖԱ-ին զգուշացրել է Աշխարհի 2022թ. Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում անցկացնելու անթույլատրելիության մասին:
«Մեզ հայտնի է, որ ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է 2022-ի աշխարհի առաջնությունն անցկացնելու ժամկետները վերանայելու հարցը: Համոզված ենք, որ ՖԻՖԱ-ն խաղերի անցկացման ժամանակահատված կքննարկի և կհարմարեցնի մեզ հետ, որպեսզի մենք խուսափենք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր խոչընդոտներից»,-ՄՕԿ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է NBC-ն:
Նշենք, որ Աշխարհի առաջնության անցկացման ժամկետները կորոշվեն ՖԻՖԱ-ի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբեի 3-4-ը, իսկ 2022թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կհայտարարվի 2015-ի հուլիս-օգոստոս ամիսներին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում