ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններ ՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում 45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերը Ծովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր Երբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգեր Երևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանը Թաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվել Բնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ 

«Տարիների հեռվից ստիպված ենք ցավով փաստելու». «Նախախորհրդարան»

Քաղաքական

«Նախախորհրդարանի» հայտարարությունը անկախության 22-ամյակի առթիվ

Արցախյան շարժմամբ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը և Խորհրդային Միության փլուզումը հայությանն իրական հնարավորություններ տվեցին առնվազն Խորհրդային Հայաստանի և պատմական Արցախի տարածքի վրա ազատ ու ինքնիշխան պետություն ստեղծելու համար:

Տարիների հեռվից ստիպված ենք ցավով փաստելու, որ այս հնարավորությունները միայն մասամբ իրականացվեցին, ինչի պատճառը մեր ազգային ոգու և գիտակցության մեջ ազատագրական պայքարի իմաստի ու տրամաբանության խեղաթյուրումն էր: Դա հանգեցրեց նաև ազգի կամքի աղճատված դրսևորման, որի հետևանքով անկախ պետականության ստեղծումը այդպես էլ չդարձավ համազգային իղձ ու նպատակ: Չդարձավ, որովհետև չկար այդ ոգին, գաղափարն ու կամքը կրող բավարար քանակի ու որակի ազգային ընտրախավ, ուստի չկար նաև համապատասխան ազգային ծրագիր:

Որպես արդյունք` ազգային-ազատագրական պայքարը չհասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը և ընդհատվեց: Այսօրվա պետականությունը ստացանք որպես Խորհրդային Միության փլուզման առարկայական հետևանք, այլ ոչ որպես իմաստավորված համազգային պայքարի արգասիք, Արցախի հարցում ընտրվեց աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերին համահունչ լինելու, նրա ինքնորոշման իրավունքը բացարձականացնելու և այն բացառապես անկախության տարբերակի մեջ դիտելու ճանապարհը, ինչը հանգեցրեց ոչ միայն մեր ժողովրդի արյան ու տառապանքների գնով ձեռք բերածի մասնակի զիջման, այլև Հայաստանի Հանրապետությունը վերածեց նշված ուժային կենտրոնների շահերը սպասարկող չկայացած ու գաղութացված պետության, իսկ Արցախն ու նրա բնակիչներին' դրանց պատանդի:

Որպես այս ամենի հետևանք, ներկայիս Հայաստանը (Արցախը ներառյալ) և հայ ժողովուրդը հայտնվել են կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող, այդ թվում' պետականության, համակարգային ճգնաժամի մեջ:

Ճգնաժամը բնութագրվում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ արդի նորգաղութացման' ավելի ու ավելի կատարելագործված մեխանիզմների և մեթոդների կիրառմամբ, Հայաստանի` առանց այն էլ նվազարկված ինքնիշխանության մաս առ մաս հանձնմամբ, ժողովրդի իշխանության յուրացվածությամբ և պետական կառավարման համակարգի` երկրի գաղութացման ու նրա ժողովրդի կեղեքման գործիքի վերածմամբ, անձնական ու կլանային շահերի համար ազգայինը զիջելու պատրաստ դավաճանական ու անգործունակ վերնախավի տիրապետությամբ, քաղաքական-կուսակցական համակարգի փաստացի անգոյությամբ և պաշտոնական ընդդիմության ծախվածությամբ և/կամ անգործունակությամբ:

Այս ճգնաժամի պատճառով տեղի ունեցող` ազգի ինքնության հիմքերի շարունակական խարխլումը և զանգվածային արտագաղթը տեսանելի մոտակա ապագայում կհանգեցնեն պետականության կորստի, ինչը մեր տարածաշրջանում հղի է նաև հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացման վտանգով:

Այս մռայլ հեռանկարից խուսափելու, համակարգային ճգնաժամը հաղթահարելու և հայության իղձերն իրականացնելու միակ ճանապարհը ընդհատված ազգային-ազատագրական պայքարը վերսկսելն ու տրամաբանական ավարտին հասցնելն է:

Ի դեպ, ազատագրական պայքարի հաջողության համար նպաստավոր են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին նախադրյալները: Հայաստանում ձևավորվել է անկախության ոգով ու գիտակցությամբ տոգորված սերունդ, իսկ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող խորքային փոփոխությունները, ինչպես նաև մեր երկրի համար մեկից ավելի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների պայքարը, որ թուլացնում է նրանց գաղութային ազդեցության գումարային ուժը, մեզ ընձեռում են որպես քաղաքական սուբյեկտ կայանալու և հզոր ուժերի միջև խուսավարելու մեծ հնարավորություններ;

«Նախախորհրդարանը», լինելով այս հիմնախնդրի լուծման կենսական անհրաժեշտության հավաքական գիտակցության ծնունդ, Արցախյան շարժման մեկնարկից 25 տարի անց' աչքի առաջ ունենալով կատարված սխալները, այդ թվում` պետության կառուցման 22-ամյա ձախողված փորձը, ինչպես նաև ներքին ու արտաքին բարենպաստ նախադրյալները, ձգտում է այսօրվա գաղութացված, ստրկամիտ ու անգործունակ քաղաքական-կուսակցական սերնդի փոխարեն համախմբել առողջ քաղաքացիական ակտիվից ծնվող, ազգային ազատագրության ոգին, գաղափարն ու կամքը կրող նոր քաղաքական սերունդ և նրա ուժերով կազմել ու իրագործել իրավամբ անկախ պետության ստեղծման իր ծրագիրը:

«Նախախորհրդարանը», համոզված լինելով, որ հայ ժողովրդի ստեղծագործական ներուժի և պետությունաստեղծ տաղանդի, նրա հսկայական մտավոր ու նյութական կարողությունների մի մասն անգամ բավարար է այս ծրագրի իրագործման համար, համայն հայությանը կոչ է անում գիտակցել մեր պետականության վախճանական ընթացքը, մերժել այս օրերին կազմակերպվող ու «ժանտախտի ժամանակ խրախճանք» հիշեցնող կեղծ տոնականությունը և վերստին ելնել ազգային-ազատագրական պայքարի` որպես հիմնական նպատակ ունենալով ներկայիս Հայաստանի (Արցախը ներառյալ) տարածքում ինքնիշխան ազգային պետության կառուցումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվելԲնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսինՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԻլոն Մասկը Իսպանիայի միգրացիոն ճգնաժամը համեմատել է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի հետՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցըԱվելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգԽուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել ՄոսկվայինՎերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայրՍինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթովՔննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Լեհաստանում պահանջել են Տուսկի հրաժարականը Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է բանակցություններ կազմակերպելու իր պատրաստակամության մասինՊրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և ՀայաստանիցԹրամփը հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինReuters․ Դուբայում գործող կրիպտոբորսան, ըստ հետաքննության, օգնել է Իրանին շրջանցել պատժամիջոցներըՍանչես. Իսպանիան միջոցներ է նախապատրաստում Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակը կարգավորելու համարԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովEFE․ Սեուտա ներթափանցած միգրանտներից հարյուրավորները սկսել են վերադառնալ Մարոկկո«Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել էՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունReuters․ Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրել
Ամենադիտված