ՉԼ-ում լավագույն արդյունքը գրանցեց «Բավարիան»
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» և «Բավարիան» ամենաշատ հարված կատարած թիմերն են ՝ 13-ական անգամ: Ամենաքիչ հարվածը կատարել են «Պորտուի» ֆուտբոլիստները՝ 3:
«Բավարիան» փոխանցումների ճշգրտությամբ (87%) և քանակով (862) առաջատար է: Այս ցուցանիշով երկրորդ թիմը նույնպես գերմանական է՝ «Շալկեն» – (692): Ամենաքիչ փոխանցումները կատարել են «Աուստրիայի» ֆուտբոլիստները (336): Նրանք ցուցադրել են նաև ճշգրիտ փոխանցումների ամենացածր ցուցանիշը (62%):
Գնդակին տիրելու ցուցանիշով մյունխենցիները կրկին առաջատար են՝ խաղաժամանակի 44 րոպեն: Վատագույն արդյունքը «Աուստրիայինն» է՝ 19:
Ամենաշատ խախտումները արել են «Բենֆիկայի» և «Շախտյորի» ֆուտբոլիստները՝ 22 -ական անգամ: Ամենաքիչը կանոնները խախտել են «Վիկտորիայի» ֆուտբոլիստները (5):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում