Նաիրա Զոհրաբյանը ունի անձնական հստակ համոզմունք, բայց սպառիչ պատասխան դեռևս չունի
ԱՐԽԻՎ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրաասենյակն այսօր՝ 2013 թ. սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովին ուղղված նամակներից ստացավ ևս մեկի պատասխանը:
Մաքսային Միության Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելով` Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Ձեր հարցին ես, որպես պատգամավոր և որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ սպառիչ պատասխան տալ միայն այն ժամանակ, երբ մեզ կտրամադրվի Մաքսային Միությանն անդամակցելու ողջ իրավական փաթեթը: Իսկ խոսել գործընթացի մասին, որը դեռ միայն քաղաքական հայտարարության մակարդակով է արվել, թույլ տվեք ձեռնպահ մնալ:
Իհարկե, ես անձնապես այն հստակ համոզմանն եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է և մենք չպիտի կորցնենք ԵՄ-ի հետ երկխոսության հնարավորությունը՝ մեր եվրոպական հեռանկարը չփակելու համար: Սա իմ միանշանակ դիրքորոշումն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)