Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր ազատությունը, ինքնիշխանությունը վտանգի տակ է»
Քաղաքական
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր` սեպտեմբերի 21-ի նախաշեմին, եկել ենք տարբեր անկյուններից` գյուղից և քաղաքից, քաղաքական կուսակցություններից և քաղաքացիական նախաձեռնություններից, մտավորական և քաղաքացի, որդեկորույս զինվորի ծնող, պայքարող ակտիվիստ` ասելու, որ մեր պետականությունը, որը վաղն իր վերականգման 22-ամյակը կնշի, վտանգի տակ է»,-ելույթն այսպես սկսեց կուսակցության առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` անկախության պատասխանատվությունը ժողովրդինն է, և սա վերջին տարին պետք է լինի, որ մեր ժողովուրդը իր անկախության օրը նշի ստրկության մեջ: Այդ իսկ պատճառով` կոչ է անում միասնական ճակատ ստեղծել, որպեսզի նա, ով սեպտեմբերի 3-ին միանձնյա ստորացված և ստրկացած վիճակում հայտարարեց Հայաստանի ինքնիշխանությունն ուրիշին ենթարկեցնելու մասին, պետք է հեռանա իր աթոռից. ուրիշ ճար չկա:
«Ինձանից լավ գիտեք, որ մեր ազատությունը, ինքնիշխանությունը վտանգի տակ է, և եթե մենք հզոր բռունցք չստեղծենք, ոչ մեկը մեզ չի ներելու մեր պետականության կորստի համար»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող