Արաբկիրում բախվել են ուսանողի «Lexus»-ն ու ԱԱԾ-ականի «Nissan»-ը. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 04: 00-ի սահմաններում Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Lexus» մակնիշի 55 TT 551 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Վլադիմիր Դիլանյանի վարած «Nissan maxima» մակնիշի 15 ՏԼ 910 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan maxima» -ի ուղևորուհի 56-ամյա Կարինե Դիլանյանը և «Lexus»-ի ուղևորներ՝ 20-ամյա Վիկա Նազարյանը և 21-ամյա Սոֆիա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը սովորում է, Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետում, իսկ Վ. Դիլանյանը աշխատում է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունում:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող