Սեպտեմբերի 21-ին արի' Ազատության հրապարակ (տեսանյութ)
Այլ
Սեպտեմբերի 21-ին արի' Ազատության հրապարակ և մասնակցի'ր անկախության վերահաստատման երթին.
Հայաստանցի, մեր երկրի անկախությունը վտանգված է: Առանց հաշվի առնելու ՀՀ քաղաքացիներիս կարծիքը, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարություն արեց Մաքսային միություն մտնելու մասին`սպառնալիքի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունը:
Մենք'տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի անդամներս եւ համակիրներս, զգալով վտանգի մեծությունը, մի կողմ ենք դրել մեր քաղաքական տարաձայնություններն ու գաղափարական հակասությունները եւ բոլորով սեպտեմբերի 21-ին դուրս ենք գալիս երթի, հիշեցնելու, որ ինքնիշխանությանը կրողը մենք ենք` ՀՀ քաղաքացիներս, եւ որ մենք չենք լիազորել Սերժ Սարգսյանին' անելու 1991 թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին եւ ՀՀ Սահմանադրությանը հակասող հայտարարություն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող