Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Ռոման Ամոյանը` բրոնզե մեդալակիր
Սպորտ
Բուդապեշտում տեղի ունեցող ըմբշամարտ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը:
Հունահռոմեական ոճում ելույթ ունեցող Ամոյանը (55 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող Թոմաս Սպենսեր Մանգոյի նկատմամբ՝ հաղթելով 5:4 հաշվով:
Հիշեցնենք, որ 1/16-րդ եզրափակիչում Ռոմանը 4:0 հաշվով առավելության է հասել Բելառուսը ներկայացնող Էլբեկ Տաժիեուի նկատմամբ::Իսկ 1/8-րդ եզրափակիչում Ամոյանը 7:0 հաշվով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Վուղար Ռահիմովին:Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է ղազախ Նուրսուլթան Կալմուրզաևին: Կիսաեզրափակչում Ամոյանը պարտվել էր կորեացի ըմբիշից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում