83-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոսը կրկին ամուսնանում է
Հասարակություն
Հայտնի ամերիկյան ներդրող Ջորջ Սորոսը, որն անցած ամիս նշել է իր 83-ամյակը, կրկին ամուսնանում է: Սա կլինի նրա երրորդ ամուսնությունը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ ամերիկյան ԶԼՄ-ներին հղմամբ, հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են հայտնի քաղաքական գործիչներ և գործարարներ, կտևի 3 օր շարունակ:
Այս անգամ ֆինանսիստի ընտրյալն է դարձել 42-ամյա Տամիկո Բոլտոնը, ում ունեցվածքը «Forbes» ամսագիրը գնահատել է 20 մլրդ ԱՄՆ դոլար:
Սկսելով իր գործունեությունը 1950-ական թվականներին բեռներ տեղափոխելով, մատուցող և խնձոր հավաքող աշխատելով` Սորոսը ժամանակի ընթացքում մտնում է ֆինանսների աշխարհ, բացում է սեփական ներդրումային ֆոնդը, միջազգային ակտիվ ֆինանսական գործունեություն է ծավալում և դառնում է աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսիստներից մեկը: Նա հայտնի է որպես մարդ, ում հաջողվեց «կոտրել Անգլիայի բանկը»: 2010 թվականին նրա կարողությունը գնահատվում էր $10,5 մլրդ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող