Տո´նդ շնորհավոր, ազատ, անկախ Հայաստան. Հռիփսիմե Խուրշուդյան
Սպորտ
Հռիփսիմե Խուրշուդյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ և ֆեյսբուքյան իր էջում գրել.
«Տո´նդ շնորհավոր Հայաստան, տոնդ շնորհավոր, ազատ, անկախ Հայաստան, տոնդ շնորհավոր սիրելի հայենակից: Հայի ուժը միասնականության մեջ է, անկախության ձեռքբերումը հաղթանակ է մեզ համար: Նմանատիպ հաղթանակներ շատ ենք ունեցել մեր պատմության քառուղիներում։ Այս հաղթանակները մեզ ոգեղեն սնունդ են տվել, կոփել մեր ազգային ինքանագիտակցությունը, պայքարելու կամքը, դարձրել մեկ միասնական բռունցք: Բարձր գիտակցությամբ հպարտանանք ու պահպանենք այն մեր գալիք սերունդների բարեկեցիկ և պայծառ ապագայի հույսով: Կապույտ ու խաղաղ լինի երկինքդ, մեր սիրելի Հայաստան: Կապույտ ու խաղաղ լինի երկինքդ մեր սիրելի Հայաստան։ Տո´նդ շնորհավոր, ապրես երկար ու դառավոր»,- գրել է Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում