Զոհված զինվորի մայրը փակել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը
Քաղաքական
Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն են այցելել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ այլոք: Նրանք ծաղկեպսակներ են դրել պանթեոնում:
Եռաբլուրում են եղել նաեւ զոհված զինվորների հարազատները: Գրում է Գալա-ն:
Մի տարեց կին փորձել է փակել կաթողիկոսի ճանապարհը, որպեսզի նամակ հանձնի նրան: Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են խոչընդոտել զոհված զինվորի մորը, այնուամենայնիվ նրան հաջողվել է մոտենալ եւ նամակ հանձնել:
Այնուհետեւ կինը մոտեցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նշել, որ ունի բնակարանի խնդիր, որ պաշտպանության նախարարությունը խնդրին երկար ժամանակ լուծում չի տալիս: Նրան փորձել է խանգարել Սամվել Ալեքսանյանը' նշելով, թե իրենք նախապես պայմանավորվել են խնդրի շուրջ: Երբ Տիգրան Սարգսյանը փորձել է հեռանալ, սկսել են բարձրաձայնել. «Հեռանում ես, որ ի՞նչ անես, սա՞ է մեր երազած անկախությունը»:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող