Իկերն Իսպանիայի պատմության լավագույն դարպասապահն է. Պերես
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ հիանում է Իկեր Կասիլյասով, ինչպես նաև` անդադարձել մամուլում տարածված տեղեկություններին:
Հիշեցնենք՝ Պերեսը նշել էր, որ Իկեր Կասիլյասն իր անհավասարակշռությամբ վնասում է թիմին:
«Ես հարգում եմ Կասիլյասին և հիանում նրանով: Այդ ժամանակ ես պարզապես ասել եմ, որ մեր հարազատները ոչ միշտ են օգնում մեզ, բայց դա վերաբերվում էր յուրաքանչյուրին: Դա ասել եմ Իկերին աջակցելու, այլ ոչ թե քննադատելու համար: Մենք միշտ հպարտանում ենք նրանով: Նա Իսպանիայի պատմության լավագույն դարպասապահն է: Կյանքում միշտ լինում են լավ և դժվար պահեր, սակայն կարևոր է միշտ առաջ շարժվել»,-Պերեսի խոսքերը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում