Կարևորը ՉԼ-ում պարտությունից հետո «Բորուսիան» ուշքի գա. Ցորկ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հուսով է, որ ակումբի պաշտպանությունում ստեղծված խնդիրները չեն խանգարի թիմին հաղթել «Նյուրնբերգի» հետ կայանալիք խաղում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլիի» (1:2) հետ խաղից հետո դորտմունդյան ակումբին վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել Հյումելսը, Սուբոտիչը և Պապաստատոպուլոսը:
«Կազմի հետ կապված խնդիրներ ունենք: Դեռևս չգիտենք, թե ում վրա հույս կդնենք: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ Սոկրատեսը կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Նույնը վերաբերվում է նաև Հումելսին: Դեռևս հույս կա, որ նրանք կխաղան: «Նյուրնբերգի» հետ խաղերում մեզ համար դժվար է լինում, բայց հաջողվում է հաղթանակ տանել: Կարևորը Չեմպիոնների լիգայում պարտությունից հետո ուշքի գալն է և առաջնության վրա կենտրոնանալը: Մենք ուզում ենք մրցաշարային աղյուսակի առաջին հոիզոնականում լինենք նաև այս խաղից հետո»,-Ցորկի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում