Ռոնալդուի նման ֆուտբոլիստներն ի հայտ են գալիս դարը մեկ. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհունակություն է հայտնել, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Թիմում նման ֆուտբոլիստ ունենալը մեծ շքեղություն է: Նա այն խաղացողներից է, ովքեր ի հայտ են գալիս դարը մեկ անգամ: Մեզ համար շատ կարևոր էր նրա հետ պայմանագիրը երկարաձգելը և հասնել նրան, որ Ռոնալդուն կարիերան ավարտի «Ռեալում»: Բացի այդ, մեր թիմը համալրեցին նաև Բեյլը, ով լավագույններից է օտարերկրյա խաղացողների մեջ, և Իսկոն՝ լավագույններից մեկը Իսպանիայում»,-նշել է Պերեսը:
Հիշեցնենք, որ պորտուգալացու տարեկան աշխատավարձը նոր պայմանագրով կազմում է 17 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում