Բորուսիան առաջին միավորները կորցրեց. Մխիթարյանը խաղաժամանակ չստացավ. (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Նյուրնբերգին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Գերմանիայի փոխչեմպիոնները ընթացիկ մրցաշրջանում առաջին միավորները կորցրեցին: Մինչ այս հանդիպումը «Բորուսիան» հինգ անընդմեջ հաղթանակ էր տարել: Նաև երկրորդ հանդիպումն անընդմեջ Յուրգեն Կլոպի սաներին չի հաջողվում հաղթանակ տանել: Չորեքշաբթի «Բորուսիան» 1:2 հաշվով զիջել էր Նեապոլում, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն խաղաժամանակ չստացավ:
Ահա թե ինչ կազմով էր խաղադաշտ դուրս եկել «Բորուսիան». Վայդենֆելեր, Սուբոտիչ, Պապաստատոպուլոս, Շմելցեր(Շահին, 46), Դուրմ, Բլաշիկովսկի(Լևանդովսկի, 65), Բենդեր, Ռոյս(Հոֆման, 46), Գրոսկրոյց, Դուկշ, Օբամեյանգ:
«Նյուրնբերգ» - «Բորուսիա» Դ.՝ 1:1
Գոլերը՝ Նիլսոն 51 – Շմելցեր 38:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում