Ոստիկանության գնդապետը օրինախախտ է (լուսանկարներ)
Այլ
Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժելու այն օրինախախտ վարորդներին, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկության կանոները, իսկ ավելի խիստ կլինեն իրավապահ համակարգի այն ծառայողների նկատմամբ, ովքեր լինելով նշված կառույցի ներկայացուցիչ՝ չեն հարգի օրենքը և այդ ամենը իրենց կողմից կհամարվի անհարգալից վերաբերմունք օրենքի և հենց իրենց նկատմամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է «Toyota Corolla» մակնիշի 05 ՏՕ 050 համրանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Մաշտոց պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ընկած հատվածում, երթևեկում առանց ամրագոտու: Երբ Ճանապարահային ոստիկանը նկատեց, որ այդ ամենը նկարահանվում է, վարորդին կանգնացրեց, սակայն չգիտենք՝ վարչական պատասխանատվության ենթարկեց, թե՝ ոչ,- փոխանցում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Թեմուր Ջնդոյանն է:


Ֆոտոշարքն ամբողջությամբ` այստեղ


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող