Արթուր Ալեքսանյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն
Սպորտ
Բուդապեշտում ընթանում է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե մեդալ:
Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը զիջեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին:
Եվրոպայի գործող չեմպիոնը 96 կգ քաշային կարգում մեկնարկային գոտեմարտում հաղթեց Իրանի ներկայացուցչին, 1/8-րդ եզրափակչում պարտության մատնեց բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին, քառորդ եզրափակչում 7:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիան Իսակովի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում Ալեքսանյանը 9:1 հաշվով հաղթանակ տարավ հունգարացի Կիս Բալաժի նկատմամբ, ընդ որում` հայ մարզիկը հունգարացուն ընդամենը 1 րոպեում պարտության մատնեց:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում