Գերմանիան նոր կանցլեր է ընտրում
Աշխարհ
Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գերմանիայում մեկնարկել են երկրի խորհրդարանի` բունդեսթագի ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 8-00(10-00)-ին: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, բնակչության շրջանում վերջերս անցկացրած հարցումները վկայում են, որ հաղթանակի հնարավորություն ունի երկրում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա թեկնածությունը պաշտպանել է գերմանացիների 45%-ը: Այսինքն` հաղթանակի դեպքում Մերկելի կուսակցությունը կղեկավարի բունդեսթագը 3-րդ անգամ անընդմեջ:
Իսկ ներկայիս գործող ընդդիմությունը, որը կազմում են Սոցիալ-դեմոկրատները, Ձախակողմյաններն ու Կանաչները, Մերկելին զիջում է 1 տոկոսով: Ընդդիմության օգտին պատրաստ է քվեարկել գերմանացիների 44%-ը:
Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակվելուց հետո` տեղական ժամանակով 18-00-ին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող