Մերկուրիի վրա գտնված ժայռի պատկերը նմանեցրել են «Աստղային պատերազմների» հերոսին (լուսանկարներ, տեսանյութ)
Հասարակություն
ՆԱՍԱ-ի գիտնականներին շփոթեցրել է տիեզերքից ստացված նոր լուսանկարը, որն ամենատարբեր բացատրությունների առիթ է դարձել, գրում է Daily Mail-ը: Messenger տիեզերանավից ստացված լուսանկարում Մերկուրի մոլորակի մակերեսին հայտնված տարօրինակ ժայռային կազմավորում է երևում, որը նկարագրելիս գիտնականները հիշել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի հայտնի տեսարանը:

Լուսանկարն արվել է 2011-ի հուլիսի 27-ին: Գրում է Tert.am-ը:

Նորահայտ կազմավորումը նման է ժայռի խորքից դուրս եկող մարդկային կերպարանքի, որը ՆԱՍԱ-ի գիտնականները անբնականորեն նմանեցրել են ֆիլմի հերոս Հան Սոլոյին, ում դերը մարմնավորել էր Հարիսոն Ֆորդը: Նրանք համեմատականներ են տարել հատկապես այն տեսարանի հետ, որտեղ հերոսին սառեցնում են կարբոնաթթվի մեջ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող