Արսեն Ջուլֆալակյան բրոնզե մեդալը կվիճարկի Դանիայի ներկայացուցչի հետ
Սպորտ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգում բրոնզի համար պայքարի հնարավորություն ստացավ։
Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում զիջել էր Ռոման Վլասովին, իսկ վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչը թույլ տվեց հայ մարզիկին պայքարել երրորդ տեղի համար։
Բրոնզի համար պայքարի առաջին սփոփիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 8:0 հաշվով հաղթեց Պանամայի ներկայացուցչին, երկրորդում էլ պայքարից դուրս թողեց ղըրղզ մարզիկին։
Ջուլֆալակյանը բրոնզը կվիճարկի Դանիայի ներկայացուցչի հետ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում