Արսեն Ջուլֆալակյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։
Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Մարկ Մադսենին՝ առավելության հասնելով 3:0 հաշվով։
Հիշեցնենք, որ սփոփիչ առաջին գոտեմարտում Ջուլֆալակյանը 8:0 հաշվով հաղթեց Պանամայի ներկայացուցչին, իսկ երկրորդում պայքարից դուրս թողեց ղըրղզ մարզիկին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում