Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ 

Լուիզա Ղամբարյան. «Արել եմ ու էլ երբեք չեմ անի…»

Հասարակություն

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով կերտել է տասնյակ դերեր թատրոնում և մի քանի սերիալներում, փորձեց անկեղծանալ՝ պատասխանելով իր անվան և ազգանվան առաջին տառերով կազմած հարցերին:

Հարցազրույցն անցկացվեց բավականին ճնշող միջավայրում՝ հիվանդանոցում, որտեղ Լուիզան մասնակցում էր սերիալի նկարահանումներին: Գրում է Tatron.info-ն:

-Լինում է ,չի լինում Լուիզա անունով աղջիկ է լինում: Էս Լուիզան շատ…

-Էս Լուիզան շատ տարբեր տեսակի մարդ է լինում, թե՛ հորոսկոպի իր նշանի ազդեցությունը կրելով ( ի դեպ, երկվորյակ եմ), թե՛ դաստիարակությամբ: Նա և՛ անսանձ է, և՛ կառավարելի, և՛ չենթակվող է, և՛ շատ հնազանդ, անգամ ինքնուրույն և շատ անպաշտպան. գունեղ անհատականություն: Թույլ տվեք անհամեստորեն ասել՝ ես փոքրուց անհատականություն էի: Հետո էս Լուիզան մեծանում է ու որոշում է փոխել աշխարհը, բայց երբ հասկանում է, որ Ձմեռ պապիկ իրականում չկա, կպնում է հողին… Այժմ միայն ցանակնում է իր մասնագիտությամբ ապահովել ու միջից հանել այն, ինչ կա…

-Ու՞ր կճափորդեիք, եթե գտնեիք ժամանակի մեքենա:

-Ապագա... Ինձ ավելի հետաքրքիր է իմանալ այն, ինչ սպասվում է, ոչ թե այն, ինչ եղել է… Կուզեի ապրել հարյուր տարի անց…

-Ի՞նչ դեր զբաղեցնում նորաձևությունը Ձեր կյանքում:

-Բավականին պասիվ: Ես երբեք չեմ հետևել ո՛չ հագուստի, ո՛չ ինտերիերի տենդենցներին. չի հետաքրքրում:

-Զարթուցիչի ձայնին ինչպե՞ս եք վերաբերում:

- Շատ վատ: Չեմ սիրում, երբ ժամանակը հիշեցնում է իր մասին: Բացի այդ սիրում եմ քնել…

-Ասում են, որ կյանքը բումերանգ է: Համամի՞տ եք:

-Իհարկե: Ափսոս, օրինակներս անձնական են… Ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվում, որ ինչ ցանես, այն էլ կհնձես… Սա չի վերաբերում միայն նյութականին, ավելի խորքային է հարցը՝ զգացմունքային…

-Ղեկին կին է: Արդյոք խախտումները շա՞տ են:

-Համոզված եմ, որ քսանմեկերորդ դարը կնոջ դարն է…Այժմ ընթերցում եմ Անգլիայի թագուհու մասին պատմող գիրք և համոզվում, թե համաշխարհային իրականության մեջ, որքան մեծ է նրա դերը…Համապատասխան վայրում, ժամին ու դեպքում կնոջ ճիշտ կառավարումն ավելի արդյունավետ է լինում, քան տղամարդունը (իհարկե, ոչ միշտ)… Միանշանակ, խախտումները շատ չեն… Կանայք հաճախ ավելի կառուցողական են ու տեղ-տեղ դոմինանտ, սակայն չեմ բացառում, որ տղամարդու միտքն ավելի ճկուն է….

-Անապատում միակ ուղեկիցը ո՞վ կլիներ, եթե հնարավորություն ունենայիք ընտրելու միայն մեկ մարդու:

-Կպատասխանեմ՝ որպես մայր՝ աղջիկս… Ես իրեն եմ պետք, ինքն՝ ինձ… Աշխարհում չկա մեկը, ով ինձ ավել ոգեշնչի ու գոտեպնդի, քան նա…

-Մոր կողմից ստացած ամենամեծ կյանքի խորհուրդը:

-Ցավոք, ես այդ խորհրդին չեմ հետևում: Մայրս ասում է, որ իմ ամենամեծ թերությունը անզսպությունն է…

-Բացահայտե՞լ եք երջանկության Ձեր բանաձևը:

- Չկա բանաձև: Երջանկությունն էլ մի բան չէ, որ գտնես ու կարողանաս պահպանել… Երբ այն ձեռքումդ է, չես զգում դրա իրական մեծությունը… Չկա մի մարդ, ով միշտ երջանիկ լինի… Երջանկություն ծնելու բանաձևը ես գտել եմ… Դա կյանքի դժվարություններին այլընտրանքային կերպով նայելն է: Երջանկության բանալիս է ամուր, չհորինված ընտանիքս… Երջանկությունն այնքան հարաբերական է: Ես ինձ երջանիկ եմ զգում անգամ այն ժամանակ, երբ աղջիկս թաքուն նկարում է պատերին ու երբ տեսնում է, որ նկատեցի, խուճապի մեջ է ընկնում, փորձում է արդարացնել իրեն…

-Ասում են՝ մարդ կյանքում պետք է փորձի ամեն բան: Ի՞նչ չէիք անի երբեք:

-Չեմ ասի: Արել եմ ու էլ երբեք չեմ անի:

-Րոպեն դար է թվում, երբ…

- Երկու դեպքում. երբ համբուրվում ես սիրածդ տղամարդու հետ ու քեզ րոպեն դար է թվում, կամ՝ դաժան սպասման ընթացքում…

-Յոթ ամենահիշարժան պահերը:

-Ի ուրախություն ինձ՝ հետաքրքիր ու երջանիկ պահերը շատ են եղել… Առաջինը կնշեմ, որ 2005թ. հունիսի 29-ին՝ 21:30-ին, ես մայր դարձա: Կառանձնացնեմ առաջին սերս, իմ ու ամուսնուս ոչ պաշտոնական պսակադրությունը Երուսաղեմում, շախմատի հավաքականի հաղթանակը…

-Ամենահիշվող ծննդյան տարեդարձը…

-Երբ ամուսինս ինձ նվիրեց երազանքներիս քաղաք՝ Իտալիա, ուղևորվելու երկու տոմս: Հիշարժան էր նաև այն տարեդարձս, երբ իմ երկրորդ սերը մեր տան շքամուտքից մինչ ցայտաղբյուր պատել էր վարդերով…

-Ներել կամ չներել, ի՞նչ պարագայում, ե՞րբ:

-Իսկ ո՞վ ենք մենք, որ ներենք կամ չներենք… Փորձում եմ պատվիրաններին հետևելով ապրել: Ես իմ մեջ չարություն չեմ պահում: Իսկ եթե որևէ մեկը դավաճանում է հոգեպես, ապա պետք է փնտրել պատճառները: Ես վստահ չեմ, որ նրա դեպքում ինքս էլ այդ քայլը չէի անի…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում
Ամենադիտված