Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքները
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին «Բանանցը» և «Գանձասարը»: Այս հանդիպումն ավարտվեց առանց գոլերի:
Խաղային օրվա երկրորդ խաղում «Ուլիսը» «Հանրապետական» մարզադաշտում ոչ ոքի՝ 1:1 ավարտեց «Միկայի» հետ հանդիպումը:
«Ուլիսին» 76-րդ րոպեին առաջ մղեց Արտակ Անդրիկյանը, իսկ հանդիպման վերջին րոպեին Սարգիս Կարապետյանը փրկեց իր թիմին պարտությունից:
Նշենք, որ «Ուլիսի» կազմում երկրորդ դեղին քարտը ստանալու հետևանքով դաշտից հեռացվեց Ռևիկ Եղիազարյանը:
«Ուլիսը» 3 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ հորիզոնականը, «Միկան» ունի 10 միավոր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում