Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Սամվել Բալասանյանի ճակատի գիրը. ինչպես է նա Գյումրին ղեկավարում Անգլիայի թագուհու կարգավիճակում

Վերլուծական

Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի մասին հանրությունը սկսել է տեղեկանալ բացառապես քրեական «ռազբորկաների» և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ հյուսվող ինտրիգների շրջանակներում: Նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարության շրջանում այն բացառիկ փոփոխություններից մեկը, որն արժանացել է լրագրողների ուշադրությանը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարանի անջատված հոսանքն է և դրա շուրջ ծավալված իրադարձությունները: Մինչդեռ «հայրաքաղաքի» քաղաքապետի ընտրություններից առաջ շատերը երազում էին, որ Վարդան Ղուկասյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո կյանքը Գյումրիում կփոխվի, կբարելավվի կառավարման որակը, վերջապես առաջընթաց կարձանագրվի գործարար դաշտի բարելավման առումով, որովհետև Ղուկասյանը մեղադրվում էր ամբողջ գործարար դաշտը «իրենով անելու» և մանր ու միջին ձեռներեցներին «խեղդելու» մեջ:

Երբ արդեն հայտնի էր, որ Վարդան Ղուկասյանի դեմ Գյումրիում առաջադրվելու է «Գյումրի» գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանը՝ վերլուծաբանները կանխատեսում էին թեժ քաղաքական ինտրիգներ և շատ սուր, լարված պայքար: Սակայն այդ ինտրիգը մարեց Վարդան Ղուկասյանի չառաջադրման և Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ-ի կողմից սատարվելու փաստից հետո: Ղուկասյանը փորձեց ձևավորել հասարակական ակտիվ՝ նոր իրողություններում հարմարվելու համար, սակայն շատ էր ուշացել. գնացքն արդեն մեկնել էր: Ստվերային կապիտալի ցանկացած տիրակալի նման նա բնազդաբար իրեն դուրս մղեց գործընթացից՝ փորձելով պահպանել տարիների կուտակած հարստությունը:

Այս համատեքստում կրկին տուժեց քաղաքացիական հասարակությունը, որը զրկվեց Գյումրիում առկա պրոբլեմների մասին իրական քննարկումներից, հատկապես, որ Սամվել Բալասանյանը ևս «ջենտլմենորեն» որոշեց լռել Ղուկասյանի օրոք Գյումրիում կատարված չարաշահումների վերաբերյալ: Ըստ էության ընդունելով աղաղակող չարաշահումների փաստը՝ նոր քաղաքապետը չցանկացավ անդրադառնալ իր նախորդի գործունեությանը, գնահատական տալ անցած 10 տարիներին Գյումրիում արմատացած արատավոր երևույթներին:

Իսկ ինչու են մեր բոլոր պաշտոնյաները մշտապես հրաժարվում գնահատել իրենց նախորդների գործունեությունը, գոնե քաղաքական գնահատական չեն տալիս... Հավանաբար որևէ մեկը ներքուստ անձնական երաշխիքներ չունի, որ չի հայտնվելու իր նախորդի կարգավիճակում և ավելի մեծ ուժով չի շարունակելու երկրի հարստահարումը: Մինչդեռ քաղաքականապես առավել շահեկան կլիներ, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի այս յուրօրինակ քաղաքական «հիբրիդը» հայտարարեր, որ Գյումրիի պրոբլեմների մեծ մասը գալիս են այն հանգամանքից, որ տարիներ շարունակ աղետի գոտում պետության կողմից կատարված ներդրումները արդյունավետ չեն ծախսվել և ազգային դժբախտության ավերակների վրա հարստացած անձիք պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար ու փոխհատուցեն պետությանը պատճառած վնասները: Հակառակ պարագայում անհասկանալի է մնում, թե Գյումրվա քաղաքապետի փոփոխությունից շարքային գյումրեցին ինչ շահեց...

Այժմ, երբ Գյումրիում սկսել են հետաքննել Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի չարաշահումները, խոսակցություններ կան, որ դրանք ներիշխանական «ռազբորկաների» արդյունք են: Գործող քաղաքապետը կրկին խուսափել է անձամբ հանդես գալ իր նախորդի գործունեության իրավական և քաղաքական գնահատականներով: Հատկապես, որ Վարդան Ղուկասյանը ջանք չի խնայում, որ չեզոքացնի այն վտանգները, որ ներիշխանական անհամաձայնությունների պատճառով ձեռք է բերել: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին այցելել է Գյումրի, որտեղ մոտ տասը րոպե զրուցել է Վարդան Ղուկասյանի և նրա որդի Սպարտակի հետ: Առավել քան վստահ եմ, որ Ղուկասյանը կրկին կչեզոքացնի իր վտանգները, իսկ գործող քաղաքապետը Գյումրիում կշարունակի պաշտոնավարել Անգլիայի թագուհու կարգավիճակում:

Եթե մարդն ի զորու չէ իր նախորդի գործունեությանը շիտակ գնահատական տալու, ուրեմն պատրաստ չէ շտկելու նրա սխալները...

Հիշում եք Բալասանյանի հայտնի հայտարարությունը՝ ՕԵԿ-ի հետ կապված՝ իմ ճակատին գրված է «Օրինաց երկիր»: Հավանաբար այդ չարաբաստիկ ճակատի գիրը այդպես էլ չջնջվեց և Բալասանյանն ուղղակի դարձավ ԲՀԿ-ական՝ ՕԵԿ-ի բնազդով և ՀՀԿ-ի ախորժակով...

Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավար մարմնի գործունեությանը, ավելի ճիշտ անգործությանը, կանդրադառնանք շուտով…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված