Գևորգ Բարսամյանի ծննդյան տոնն ու երեխաների կնունքը՝ ճանաչվածների մասնակցությամբ (ֆոտո)
Այլ
Օրեր առաջ երգիչ Գևորգ Բարսամյանը դարձել է 27 տարեկան: Նույն օրը կայացել է նաև նրա որդիների մկրտության արարողությունը: Գևորգը ESem.am-ին պատմեց միջոցառման մանրամասները:
Ըստ Գևորգի՝ իր որդիների՝ 4-ամյա Արմենի և 5-այմա Հակոբի կնունքը նախապես էր ծրագրել, իսկ մտածածն իրագործելու համար առիթ է դարձել հենց իր ծննդյան օրը. «Չէի ցանկանում տղաներիս որևէ մեկի ծննդյան օրը կազմակերպել այդ միջոցառումը, որպեսզի նրանցից ոչ ոք չնեղանար: Արդյունքում՝ հարմար առիթը իմ ծննդյան օրը եղավ»,- նշեց երգիչը: Գևորգից տեղեկացանք, որ իր որդիների մկրտությունը Սուրբ Գևորգ եկեղեցում են արել՝ իր մտերիմ ընկեր Գագիկ Սարգսյանի քավորությամբ:

Փոքրիկների կնունքն ու երգչի ծնունդը նշելու համար ռեստորանային համալիրներից մեկում հավաքվել էին մոտ 300 հյուր՝ այդ թվում՝ հայտնիներ: Գևորգի խոսքերով՝ բացի իր գործընկերներից, ում հետ սկսել է ռեստորանային երգչի կարիերան, ներկա են եղել նաև Սյուզի Մելիքյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռիչարդ Մադլենյանը՝ Լիկա Սալմանյանի հետ:

Գևորգը ESem.am-ին պատմեց նաև, որ միայն իր մտերիմ ընկերներն են իմացել իր ծննդյան տոնի մասին. «Խնջույքի ընթացքում հանդիսավարը տղայիս հարցրեց, թե այդ օրն ի՞նչ առիթներ են նշվում, և հյուրերն անակնկալ իմացան նաև իմ ծննդյան մասին: Օրը գերազանց անցավ. խնջույքի վերջում բոլորը նշեցին, որ շատ լավ տոն են ունեցել: Նման ուրախ տոն վերջին հինգ տարիների ընթացքում չէինք կազմակերպել»,- նշեց երգիչը, ով այդ օրվա համար երկու տոն էր պատվիրել:

Գևորգի փոխանցմամբ՝ հրավիրված փոքրիկներին ուրախացրել են ծաղրածուները և մուլտհերոսները, իսկ Գևորգի ընտանիքի մուտքը ռեստորան յոթ հրեշտակների ուղեկցությամբ և աղոթքի ուղեկցությամբ է եղել:

«Կազմակերպչական ամբողջ աշխատանքը կինս, քույրս և ընկերս են արել, իսկ ես, կարելի է ասել, միայն ֆինանսական հարցերով եմ զբաղվել,-ասաց Գևորգը, ում խոսքերով, իր տղաները բազմաթիվ խաղալիքներ, հագուստ են նվեր ստացել: -Տղաներս նաև մեծ կառուսել են նվեր ստացել: Այն այնքան մեծ է, որ նույնիսկ մեր առանձնատան բակում չենք կարողացել տեղադրել»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող