«Ռեալը» կամային հաղթանակ տարավ՝ 4-1 հաշվով (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ:
Խաղի հաշիվը բացեցին հյուրերը. աչքի ընկավ Անխել Լաֆիտան: Մադրիդցիների կազմում առաջին գոլը հեղինակեց Պեպեն, որին հաջորդեց Կրիշտիանու Ռոնալդուի դիպուկ իրացրած 11 մետրանոցը: Անչելոտիի թիմի երրորդ գոլը հեղինակեց Իսկոն, իսկ հանդիպման վերջին րոպեին Ռոնալդուն կրնկի գեղեցիկ հարվածով դուբլ ձևակերպեց:
Նշենք, որ հանդիպման 86-րդ րոպեին «Խետաֆեն» մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Մարկոս Միչելը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում