Տախտակի գյուտը
Գիտություն և Մշակույթ
Պատանեկության տարիներին հորս մոտ իմ գիտելիքները ցուցադրելու համար ասում էի.
- Վերջին հարյուրամյակում աշխարհացունց ավելի շատ հայտնագործություններ են եղել, քան նախորդ բոլոր ժամանակներում, ինքնաթիռ, հեռագիր, հեռախոս, էլեկտրականություն, հեռուստացույց, ատոմային էներգիրա ...
Հայրս առարկում էր ինձ ու ասում.
- Ամենամեծ գյուտը տախտակի հայտնագործումն է: Քաղաքակրթության արշալույսն սկսվում է այն ժամանակներից, երբ մարդը կարողացավ ճեղքել հաստ ծառաբունը և տաշելով ուղիղ ձև ունեցող տախտակ ստանալ:
Այն ժամանակ ծառապաշտ հորս իմաստասիրությունը միամտություն էր թվում, բայց հետո գլխի ընկա, որ եթե ծառի ճեղքումն ու տախտակ ստանալը չլիներ, ապա չէր լինի նաև ատոմային ճեղքումը:
Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառներ»
Նյութը` Ք. Ա-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)