Անգելա Մերկելի կուսակցությունը հաղթել է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում
Աշխարհ
Գերմանիայի պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը (CDU), որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, 3-րդ անգամ հաղթանակ է տարել երկրի խորհրդարանի` բունդեսթագի ընտրություններում. գրում է Agence France-Presse-ը`հղում կատարելով ԿԸՀ-ի տվյալներին:
Միությունը հավաքել է ընտրողների ձայների 41.5%-ը` դրանով իսկ ցուցաբերելով Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորումից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշը: Սակայն, այսուհանդերձ, այս արդյունքները բավարար չեն բունդեսթագում բացարձակ մեծամասնություն կազմելու համար, ուստի` միությունը ստիպված է լինելու կոալիցիա կազմել այլ քաղաքական ուժերի հետ:
Երկրորդ տեղում հայտնվել է ձախակողմյան Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ում օգտին քվեարկել է 25.7%-ը: Միաժամանակ խորհրդարան են անցել նաև Ձախերն ու Կանաչները` համապատասխանաբար 8.6 և 8.4 տոկոսով:
Համաձայն նախնական տվյալների` իշխող կուսակցության դաշնակից Ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP), բավարար քանակով ձայներ չի հավաքել և դուրս է մնացել պայքարից: Կուսակցությունը հավաքել է 4.8% անհրաժեշտ նավզագույն 5 %-ի փոխարեն: Նշենք, որ այս կուսակցության համար սա վերջին 50 տարիների ընթացքում առաջին տապալումն էր:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող