Բալոտելլիի առաջին չիրացրած 11-մետրանոցը կարիերայում (տեսանյութ)
Սպորտ
«Միլանի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Նապոլիի» հետ խաղում չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:
61-րդ րոպեին Խոսե Ռեյնան ետ է մղել 29-ամյա ֆուտբոլիստի հարվածը:
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մինչ սա Բալոտելլին 21 անգամ դիպուկ է իրացրել 11 մետրանոցները: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է միլանյան թիմի պարտությամբ 1:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում