Մենք դեռևս հեռու ենք «Բավարիայից». Կարպին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ԲԿՄԱ-ի նկատմամբ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում տարած հաղթանակից հետո նշել է, որ իր թիմը դեռևս հեռու է «Բավարիայից»:
«Զարմացնում են այն մարդիկ, որոնք ասում են, որ ԲԿՄԱ-ն կամային խաղ չցուցադրեց: Մրցակիցը խաղաց այնպես, ինչպես նրան թույլ տվեց «Սպարտակը»: Իսկ մենք նույնպես «Ամկարի» հետ խաղում խաղացինք այնպես, ինչպես թույլատրեց մրցակիցը: ԲԿՄԱ-ն ցանկանում էր, փորձում էր սակայն չկարողացավ: Ցավոք, մենք մեզ «Բավարիա» չէինք զգում: Մենք դեռևս հեռու ենք «Բավարիայից»: Երբ ապաքինվեն վնասվածք ստացած բոլոր ֆուտբոլիստները, այդ ժամանակ «Սպարտակին» կարելի է եվրոպական թիմ համարել: Բոկետին, Բարիոսը, Ժոաո Կարլոսը, Ռոմուլոն բոլորը 185 սմ հասակ ունեն: Մի խոսքով` համապատասխանում են ժամանակակից պահանջներին»,- Կարպինի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում