Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը
Այլ
Կիրակի օրը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել 65-րդ «Էմմի» մրցանակաբաշխության արարողությունը. գրում է E-online-ը:
Դրամատիկական սերիալների լաավագույն ռեժիսոր է ճանաչվել Դևիդ Ֆինչերն իր «Խաղաքարտե տնակ» (House of Cards) ֆիլմի համար: «Հայրենիք» (Homeland) սերիալի համար Հենրի Բրոմելը ճանաչվել է տարվա լավագույն սցենարիստ:
Դերասանուհի Քլեր Դեյնսն իր 2-րդ Էմմիի արձանիկը վաստակել է «Հայրենիք» սերիալում ԿՀՎ-ի վերլուծաբան Քերի Մեթիսոնի կերպարը կերտելու համար:
Դրամատիկ սերիալների լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆ Դենիելսը` «Նորություններ» (The Newsroom) սերիալում Ուիլլ Մաքվոյի կերպարի համար:
Լավագույն կատարերգական ժանրի դերասանուհի է ճանաչվել Ջուլիա Լուի Դրեյֆուսը «VIP» սերիալում կերտած իր դերի համար: Իսկ լավագույն կատակերգակ դերասանի մրցանակը բաժին է հասել Ջիմ Փարսոնսին «Մեծ պայթյունի տեսությունից» (The Big Bang Theory):
Լավագույն ժամանցային ծրագիր է ճանաչվել «Ձայնը» (The Voice):
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոլիվուդյան «Նոկիա» թատրոնում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող