Ծեծկռտուք հայ-վրացական ֆուտբոլային հանդիպմանը
Սպորտ
«Дружба – 2013» ազգային մշակույթների համաուկրաինական փառատոնի շրջանակներում կայացած ֆուտբոլի առաջնությանը մասնակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Քամերունի, Վրաստանի, Հունաստանի, Ադրբեջանի և Ճապոնիայի ներկայացուցիչները:
Վերոնշյալ միջոցառման շրջանակներում կայացած հայերի և վրացիների միջև ֆուտբոլային կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվել է ծեծկռտուքով:
Այն բանից հետո, երբ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել վրացի խաղացողին, վերջինիս թիմակիցները բավականին ագրեսիվ են արձագանքել:
Խաղացողները սկսել են բռունցքներով հարվածել մրցավարին, դաշտ են մտել նաև այլ թիմերի ներկայացուցիչներ: Մրցավարին հաջողվել է փախչել, որից հետո նրանք որոշել են որակազրկել Վրաստանի թիմին: Հանդիպումն, արդյունքում, ավարտվել է Հայաստանի խաղացողների հաղթանակով. տեղեկացնում է nikvesti.com-ը:



















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)