«Յուվենտուսն» Ալոնսոյին երկամյա պայմանագիր կառաջարկի
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսը» նախկինի պես հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոյի ծառայություններով, ով մրցաշրջանի ավարտին կարող է դառնալ ազատ ֆուտբոլիստ:
Թուրինյան ակումբը մտադիր է 31-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին. տեղեկացնում է Tuttosport-ը:
«Ծեր սենյորան» պատրաստ է Ալոնսոյին առաջարկել երկու տարվա պայմանագիր, որի ընթացքում ֆուտբոլիստը կստանա 9 մլն եվո աշխատավարձ:
Սակայն այս գործարքին կարող է խանգարել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը. մադրիդցիները Ալոնսոյի համար պահանջում են 6 մլն եվրո, իտալական կողմը պնդում է տրանսֆերային արժեքի նվազեցում:
Հիշեցնենք, որ այժմ Ալոնսոն ապաքինվում է վնասվածքից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում