Օզիլը նման է Բերկամպին. Վենգեր
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից հետո հայտարարել է, որ Մեսութ Օզիլը նման է Դենիս Բերկամպին:
Նշենք, որ այդ խաղում լոնդոնյան թիմի նորեկը դարձել է երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Մեսութը որակներ ունի, որոնք թույլ են տալիս իրեն խաղը վերցնել իր ձեռքը: Օզիլը նույն կարգի ֆուտբոլիստ է, ինչպիսին Բերկամպը: Կարծում եմ` Օզիլը նոր է պատրաստվում ցույց տալ այն ամենը, ինչի ընդունակ է»,-Վենգերի խոսքերը մեջբերում է ANP-ն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում