«Օզբիլիսի խաղը Մակգիդիին մոռացության է տալիս». Տիտով
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպմանն անդրադարձել է ակումբի նախկին ավագ Եգոր Տիտովը, ով խոսել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների՝ Օզբիլիսի և Մովսիսյանի մասին:
«Մովսիսյանն արդյունավետ խաղաց, ակտիվ էր և մրցակցի պաշտպանների ուշադրությունը սևեռում էր իր վրա: Չեմ կարծում, որ Մակգիդին Օզբիլիսից ավելի արագ և կրեատիվ ֆուտբոլիստ է: Բոլորը սովոր են այդ եզրում տեսնել աջլիկ կիսապաշտպանի, ով արագ է վազում: Օզբիլիսը ձախլիկ է: Նա ոչ միայն կարող է շրջանցել, այլև շարժվել կենտրոն և վտանգավոր հարված կատարել: Հարվածի հետ կապված խնդիրներ տղան չունի: Երբ նա առաջին գոլը խփեց, ես մտածեցի, թե գնդակը լավ չդիպավ նրա ոտքին, սակայն կրկնապատկերը դիտելուց հետո հասկացա, որ ամեն ինչ տեխնիկապես լավ էր կատարված: Օզբիլիսն այնպես է խաղում, որ Մակգիդիի մասին արդեն մոռանում են»,-Տիտովի խոսքերը մեջբերում է Спорт Экспресс-ը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում