Գվարդիոլան կփորձի Ինյեստային «Բավարիա» տանել
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, հնարավոր է, կարիերան շարունակի Մյունխենի «Բավարիայում». տեղելկացնում է AS-ը:
Այժմ կատալոնյան կողմը ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ է վարում, սակայն դեռևս կողմերը համաձայնության չեն եկել:
Իրավիճակից ցանկանում է օգտվել մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով 29-ամյա Ինյեստայի խաղային հնարավորություններին բավականին ծանոթ է և նրա հետ աշխատել է կատալոնյան թիմում:
Նշենք, որ Ինյեստայի ընթացիկ պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2015-ին: Կատալոնյան կողմը ցանկանում է այն երկարաձգել 3 տարով:
Նշենք, որ Ինյեստայի ծառայություններով հետաքրքրված են մանչեսթերյան 2 ակումբները՝ «Սիթին» և «Յունայթեդը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում