ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը 

«Փարաջանովի միջոցով իմ գաղտնիքի մի մասը բացահայտեցի». Սերժ Ավետիքյան

Գիտություն և Մշակույթ

Բաթումի կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը` «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիքյանը նշեց, որ «Փարաջանով» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Նա պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել` «Վերջին ռաունդը Ստամբուլում». առաջարկը ստացել է ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքի կողմից:

-Ո՞րն է «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմի գաղափարը:

-Այս ֆիլմն իր մոտեցմամբ ավելի շատ ցուցադրելու է Ցեղասպանության հետեւանքները, քան Ցեղասպանության պատճառը կամ երեւույթն ինքը: Կարծում եմ, որ այսօր շատ կարեւոր է մեզ համար հասկանալ, թե ի՞նչ է նշանակում սփռված ազգի հոգեբանություն. մի ազգ, որը ստիպված եղավ աշխարհով մեկ սփռվել եւ փորձեց վերականգնել իր իրավունքը, փորձեց անել ամեն ինչ` իր լեզուն եւ մշակույթը չմոռանալու համար: Բայց կինոյի սյուժեն ուղղակի պատմական չէ, այլ ավելի խորատես մոտեցում է ցուցաբերվելու, ավելի մարդկային զգացողությունների վրա է շեշտը դրվելու, քան` պատմական անցքերի հետ կապված:

-Այսինքն` շեշտը դրվա՞ծ է Ցեղասպանության հետեւանքները ներկայացնելու վրա:

-Այո, բայց ոչ միայն դա, քանի որ այդ դեպքում ֆիլմը շատ աղքատ կլիներ իր տրամաբանությամբ ու կառուցվածքով: Այնտեղ, մարդկային մի շարք հարաբերություններից բացի, ներկայացված է տիրողների եւ ժողովրդի հարաբերությունը: Կարծում եմ` ֆիլմը պետք է լինի հանդիսատեսի կողմից հեշտ ընկալվող, բայց տարբեր շերտեր ունեցող: Ժամանակն է եկել, որ կարողանանք ոչ թե չոր, այլ մարդային էության եւ ներքին զգացումներով, այլ հայացքով, այսինքն` արվեստի միջոցով փորձենք ներկայացնել մեր պատմությունն ու անցյալը: Մենք կարող ենք ինչ-որ բան անել, եթե դա մարսել ենք, եթե կարողացել ենք դա հեռու մի տեղ դնել` առանց մոռանալու: Պետք է այնպես մոտենալ նման հարցերին, որ հանդիսատեսի մոտ հարցեր չառաջանան: Կարծում եմ` ֆիլմը կկարողանա իր ասելիքը համոզիչ կերպով մատուցել:

-Օրերս «Օսկարի» «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում առաջադրվեց նաեւ Ձեր «Փարաջանով» ֆիլմը: Ասացիք` Փարաջանովի կերպարը չէի՞ք համարձակվի կերպավորել, եթե ծանոթ չլինեիք նրան:

-Հարցը բարդ է, քանի որ իմ ասածը մի քիչ կտրուկ է, այսինքն` մեկ ուրիշ դերասան, ով ամենեւին էլ չէր շփվել Փարաջանովի հետ, կարող էր Փարաջանով կերպավորել, եւ դա նրա մոտ շատ հնարավոր է, որ լավ ստացվեր: Այդպիսի մի կերպար ստանալու համար պետք չէր «տնազ» ու նրան նմանվելու փորձ անել: Բանն այն է, որ Փարաջանովի կերպարը կա իմ մեջ: Այն, որ ես իրեն մոտ եմ եղել իմ երիտասարդ ժամանակ, եւ եթե այդ համն ու հոտը չլիներ, ես միգուցե չհամարձակվեի մարմնավորել նրան այս ձեւով, այսքան «պարզ», ուղղակի ձեւով` այնպես անելով, որ չերեւա` խաղում եմ: Նման կերպարին նմանվելը պետք է ավելի շատ ներսից բխի, քան արտաքինից: Ավելի ճիշտ էր Փարաջանովին մոտենալ ներսից. այո, դա ինձ հաջողվեց: Ես ռուսերենը հաղթահարելու խնդիր ունեի, քանի որ ռուսերենի իմ իմացությունն այնքան էլ լավ չէ: Ես պետք է այնպիսի ֆիլմ նկարեի, որ կարողանայի ճիշտ ձեւով մատուցել Փարաջանովին:

-Փարաջանովի հետ ծանոթությունից Ձեզ ի՞նչ մնաց:

-Շատ բան, հումորի նուրբ զգացողություն, օրիգինալություն: Փարաջանովն ինձ սովորեցրեց պայքարել. երբեք չպետք է կործանվել եւ կոտրվել, անգամ եթե արգելքները շատ մեծ են: Փարաջանովի կյանքը բանտից առաջ լրիվ ուրիշ էր, իսկ բանտից հետո` ուրիշ, քանի որ երբ նա բանտից դուրս եկավ, բոլորը կարծում էին, որ նա կոտրվելու է, որովհետեւ նրան տեղ չէին տալիս, նրա գործերն արգելված էին: Եվ իր այդ ամբողջ ներքին աշխարհն արտահայտվեց կոլաժների եւ նկարների միջոցով, որոնք շատ մեծ արժեք ունեն իր արվեստում: Այս բոլորից հասկացա, որ իր մոտ ամենամեծ պայքարն ինքն իր հետ է եղել: Եթե քո գործը չի անցնում կամ չեն թույլատրում, պետք է շարունակես քո ճանապարհը' մինչեւ նոր պատուհան կբացվի:

Շարունակությունը` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակ
Ամենադիտված