Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում «Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնի Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով «Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել է Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Մենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ. Արման Աբովյան ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջները Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ. Բեգլարյան Մխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականության Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին 

Մոլորություններ սննդամթերքի մասին

Այլ

Լեգենդ 1. Խանութներում վաճառվող սննդամթերքն ավելի անվտանգ Է

Շատերը, վստահելով խանութի վաճառողի ասածներին, մեխանիկորեն վերցնում են այն, ինչ դրված է վաճառասեղանի դարակներին։ Եթե հավատանք գովազդներին, ապա կստացվի, որ բոլոր մթերքներն, առանց բացառության, առողջարար են, օգտակար, վիտամիններով հարուստ և օրգանիզմի համար անփոխարինելի։ Բայց չէ՞ որ սննդի մեջ առկա արհեստական հավելումները, փոխարինող կամ գունավորող նյութերը և, ընդհանրապես, այդ ամբողջ սննդային քիմիան չեն կարող համեմատվել բնական մթերքների հետ։ Դրանք չեն կարող օգտակար լինել։ Դեռ ավելին՝ շատ հաճախ նույնիսկ ավելի վտանգավոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ պատճառով որևէ մթերք գնելիս անպայման ծանոթացեք բաղադրիչների ցուցակին, ուշադիր զննեք պիտանելիության ժամկետը և, եթե ինչ-որ բան ձեզ չի գոհացնում, հրաժարվեք տվյալ մթերքը գնելուց։

Լեգենդ 2. Կիսաֆաբրիկատները հարմար են և անվնաս

Շատ տնային տնտեսուհիներ, ժամանակը խնայելու համար, նախընտրում են օգտվել կիսաֆաբրիկատներից։ Դրանք կրկին չեն կարող համեմատվել ձեր ձեռքով պատրաստվածների հետ։ Եթե քիչ ավելի ուշադիր նայեք պիտակի վրա նշված (եթե, իհարկե, նշված է) բաղադրիչների ցուցակին, ապա կսարսափեք՝ տեսնելով, թե սննդամթերքի երկարատև պահպանմանը նպաստող որքան նյութեր կան դրա մեջ, որոնք դուք և ձեր երեխաները ստիպված եք լինելու ուտել։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ բոլոր քիմիական հավելումների պատճառով կերակուրը անբնական, տհաճ համ է ստանում։

Լեգենդ 3. Պետք է սնվել օրը երեք անգամ

Նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Սա սնունդ ընդունելու ամենատարածված «սխեման» է։ Սակայն փորձեք ականջ դնել օրգանիզմի «ձայնին». իրականում օրը քանի՞ անգամ է այն սնունդ պահանջում։ Երեքից ավելի՞։ Հավանաբար, այո։ Եթե քաղցում եք, ապա կարիք չկա սպասել մինչև ընթրիքի ժամը, նամանավանդ եթե դեռ 3-4 ժամ կա։ Կարելի է մի փոքր ուտել։ Սակայն եթե աշխատանքային ընդմիջման ժամին կամ դասամիջոցին ուտելու ցանկություն չունեք, պետք չէ ստիպողաբար ուտել։ Կերեք այն ժամանակ, երբ իսկապես քաղցած եք։

Լեգենդ 4. Բնական մթերքները կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ

Մայր բնության ստեղծած մթերքները (միրգ, բանջարեղեն, ընկույզներ, հատապտուղներ և այլն) անկասկած շատ օգտակար են։ Սակայն օրգանիզմի պահանջածից ավելի մեծ քանակությամբ կերած ցանկացած մթերք կարող է դառնալ վնասակար։ Օրինակ՝ մրգերի և հատապտուղների մեջ պարունակվող ֆրուկտոզայի ավելորդ քանակը կարող է օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ և մեծացնել տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը։ Այնպես որ, բնական մթերքները ևս պետք չէ չարաշահել։

Լեգենդ 5. Նիհարելու լավագույն միջոցը հատուկ սննդակարգերն են

Ավաղ, սա ոչ լավագույն և ոչ էլ ամենաանվտանգ ճանապարհն է։ Չկա այնպիսի սննդակարգ, որը 100 տոկոսով կարող է երաշխավորել ավելորդ քաշի նվազումը։ Որպես կանոն, հատուկ սննդակարգ պահպանելու արդյունքում պակասած քաշը որոշ ժամանակ անց արագորեն վերականգնվում է և մի բան էլ ավելի։ Չնայած հետևանքները կարող են և ավելի տխուր լինել՝ մարսողական օրգանների, երիկամների, լյարդի զանազան հիվանդություններ, սրտի հետ կապված խնդիրներ, սրանց գումարած՝ հոգեբանական խնդիրները (սթրեսներ, ընկճախտ և այլն)։

Լեգենդ 6. Պետք է ուտել այն ամենը, ինչ դրված է ափսեի մեջ

Բոլորովին էլ ոչ։ Եթե արդեն կշտացել եք, ապա կարիք չկա հացի պատառով նորից ու նորից «սրբել» ափսեն (հո չենք թափելու)։ Միևնույն է՝ օրգանիզմը չի մտնում ձեր ընտանիքի ֆինանսական դրության մեջ։ Նույնը վերաբերում է նաև, այսպես ասած, թանկարժեք և հազվագյուտ կերակուրներին, որոնք պետք է ուտել մինչև վերջին փշրանքը։

Լեգենդ 7. Արագ– արագ ուտելը վնասակար չէ

Ոչ, վնասակար է։ Կերակուրը պետք է լավ ծամել։ Շտապողականությունն այս պարագայում բոլորովին տեղին չէ։ Խոսքը, հատկապես, առավոտյան դպրոց կամ աշխատավայր շտապողների մասին է, որոնք, ելնելով մեր հանրապետությունում տիրող տրանսպորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակից, խոշոր–խոշոր պատառներով կուլ են տալիս ուտելիքն ու տանից դուրս նետվում։ Սննդի մարսումը սկսվում է անմիջապես բերանի խոռոչից և լավ մանրացված կերակուրն ավելի հեշտ է մարսվում։ Գաղտնիքն այն է, որ կշտանալու մասին տեղեկությունն ավելի ուշ է հասնում գլխուղեղին, քան մարդը կհասցնի դա գիտակցել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է բանակցություններ կազմակերպելու իր պատրաստակամության մասինՊրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և ՀայաստանիցԹրամփը հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինReuters․ Դուբայում գործող կրիպտոբորսան, ըստ հետաքննության, օգնել է Իրանին շրջանցել պատժամիջոցներըՍանչես. Իսպանիան միջոցներ է նախապատրաստում Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակը կարգավորելու համարԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովEFE․ Սեուտա ներթափանցած միգրանտներից հարյուրավորները սկսել են վերադառնալ Մարոկկո«Լոռի Պիկ» սրահում սննդային թունավորում ստացած 21 անձանց ինքնությունը պարզվել էՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունReuters․ Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրելՄենք իրավունք չունենք դառնալու Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայության հարթակ. Արման Աբովյան ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջներըՊակիստանի լեռներում հայտնաբերվել են չորս մարդու դիակներԻշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ. ԲեգլարյանՄխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականությանԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ-ի դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում. ադրբեջանագետԱՄՆ-ում հանցավոր խմբավորման անդամը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանության համարՀետախուզվում է Դավթաշենում մեքենայից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդըԱրփինե Սարգսյան․ հակախտրականության մասին օրենքի ընդունումն օրակարգային և անխուսափելի քայլ էԻշխանությունը գիտի՝ չի հաղթել, դրա համար էլ ռեպրեսիաները շարունակվում են․ Գագիկ ՀամբարյանԱրսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական ոլորտի թվային լուծումներն ու նոր հարթակներըԲեսենթ. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Չինաստանը կկատարի իր պարտավորությունները հազվագյուտ մետաղների վերաբերյալՆաոերոն հետ է կանչել Հարավային Օսիայի ճանաչումըՁեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին (տեսանյութ) Իրանի ռազմածովային շրջափակումը վերսկսելուց ի վեր ԱՄՆ-ը վերաուղղորդել է 24 նավԶախարովան քննադատել է Շվեյցարիայի «ճկուն չեզոքության» քաղաքականությունըՄարզիչը խոսել է Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մասին (տեսանյութ) Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորությունFox. Թուրքիան չի կարողացել բավարարել F-35-ներ ստանալու պահանջները «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերումԻտալիան պատրաստ է կասեցնել Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառովWildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում. ՂազինյանԹրամփը հայտարարել է Ուիթքոֆի և Քուշների Ուկրաինա կատարելիք այցի մասինՆիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ ԿարապետյանԱրթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքՇիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետԱրջը 30 մետր բարձրությունից ցած է գցել և սպանել կաթոլիկ սարկավագինԹրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումըՄ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունըՂազախստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ ստեղծված իրավիճակը
Ամենադիտված