«Աջը բաց ա, ապե» (ֆոտո)
Հասարակություն
Օրերս թերթերից մեկը գրել էր, որ Հյուսիսային պողոտայում ձայնագրության միջոցով հետիոտնին զգուշացվում է, որ միացել է կանաչ լույսը։ Բայց ձայնագրությունն արված է հայոց լեզվի աղավաղմամբ։
«Ուշադրություն, Հյուսիսային պողոտայում կանաչ լույս է։ Կարող եք անցնեք»,- հայտարարում է ձայնը՝ «կարող եք անցնել»-ի փոխարեն։
Իսկ ի՞նչ է նշանակում` Հյուսիսային պողոտայում կանաչ լույս է։ Ուշագրավ լուր է, անգրագիտության բացարձակ օրինակ:
Այժմ անգրագիտության մեկ այլ օրինակի մասին, որը բոլորովին վերջերս ֆիքսել է yerkir.am-ի ընթերցողի ֆոտոխցիկը: Տիգրան Մեծի պողոտայում` Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ, խաչմերուկը կարգավորող լուսացույցի վրա բացակայում է խաչմերուկից աջ թեքվողի համար նախատեսված մշտական կանաչ լույսը: Սլաքի փոխարեն սեւով սպիտակի վրա գրված է.
«ԱՋ-Ը ԲԱՑԱ»:
Հույս ունենք, որ Հյուսիսային պողոտայի լուսացույցը կարգավորելու ժամանակ սրան էլ ուշադրություն կդարձնեն:





















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող