Արարատի քաղաքապետի պաշտոնի համար կրքերը գնալով թեժանում են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Արարատի քաղաքապետի պաշտոնի համար կրքերը գնալով թեժանում են: Ընտրությունների կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, բայց հավակնորդների թիվը համալրվել է ևս մեկով։
Թերթը երեկ լուր է ստացել, որ քաղաքապետի թեկնածություն առաջադրելու մտադրություն ունի Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, Արարատ և Վեդի քաղաքների ԲՀԿ տարածքային կառույցի նախկին փոխնախագահ, ում՝ ԲՀԿ-ից դուրս գալուց անմիջապես հետո, անցած տարի հունվարին նշանակեցին ոստիկանապետ: Խաչատրյանը 2004թ.ևս առաջադրել է իր թեկնածությունը և Հայկ Հայկյանի հետ միասին պարտվել նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանին, ով այս անգամ չի պատրաստվում առաջադրվել:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը