Մեսսին գերազանցեց Գվարդիոլային
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում մասնակցելով «Ռայո Վալյեկանոյի» (4:0) հետ հանդիպմանը, իր 386-րդ հանդիպումն անցկացրեց կատալոնացիների կազմում:
Այս ցուցանիշով Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը գերազանցեց կատալոնյան թիմի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և բարձրացավ 13-րդ հորիզոնական:
Հավելենք, որ այդ հանդիպումը Մեսսիի համար 250-րդն էր Իսպանիայի առաջնությունում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում