Բերտ վան Մարվեյկը՝ «Համբուրգի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը նշանակվել է գերմանական «Համբուրգի» գլխավոր մարզիչ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով: Այս պաշտոնում Վան Մարվեյկը կփոխարինի Տորստեն Ֆինկին, ով ակումբից հեռացվեց մրցաշրջանի անհաջող մեկնարկի համար:
Մարզիչը նախկինում աշխատել է նաև Դորտմունդի «Բորուսիայում», հոլանդական «Ֆորտունայում» և «Ֆեյենորդում»: 2010-ին Վան Մարվեյկի գլխավորությամբ Նիդերլանդների հավաքականը հասել է մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 տուրերից հետո «Համբուրգը» 4 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում